ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն հացահատիկի վերաբերյալ փաստաթղթերի իրականացման համար. Լավրով

© РИА Новости / Пресс-служба МИД России

Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի փոխադրման և ռուսաստանի կողմից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խթանման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման համար։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն այդ պայմանավորվածությունները արդյունավետ կյանքի կոչելու համար»,- ասել է նա։

Լավրովի խոսքով, հաշվի առնելով համաշխարհային շուկաներում ռուսական և ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասնաբաժինը, դրանց անխափան արտահանման ապահովումը բավարարում է պարենային անվտանգության պահպանման հրատապ խնդիրները, հատկապես զարգացող և թույլ զարգացած երկրների համար։

«Այս ամենը պետք է օգնի հասնել կայուն զարգացման նպատակներին, այդ թվում՝ սովի վերացմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: