ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,65 EUR - 396 դրամ -0,08 RUB - 7 դրամ -0,57 GBP - 448 դրամ -0,93
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Պանթեոնի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ոլորտում համագործակցության հարցեր

Հուլիսի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստինա Կուլուրիին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները` անդրադառնալով կրթության և գիտության, միջհամալսարանական համագործակցությանը, կարևորել են Հայաստանի եւ Հունաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցության հետագա ամրապնդումը և ընդլայնումը` փորձի փոխանակման, ուսանողների փոխանակության ծրագրերի, գիտահետազոտական համատեղ աշխատանքների, համատեղ ուսումնասիրությունների միջոցով:

Զրուցակիցները քննարկել են համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, գրականության վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,03 կմ/ժ
24 C°
 
29°  17° 
04.10.2022
30°  18° 
05.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: