ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները դատապարտելուց

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետևում Է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել Է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արգենտինան և Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում Է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում Է միջազգային խաղաղությանը և անվանգությանը հասնելուն, և այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում Է փաստաթղթում երկու երկրների դիրքորոշումը:

Մեքսիկան, իր հերթին, կարծում Է, որ Ուկրաինայի իրադրությունը չի գտնվում CMDA-ի իրավասության մեջ և միանում Է Արգենտինայի և Բրազիլիայի կարծիքին ՄԱԿ-ի դերի վերաբերյալ: Ըստ որում Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆը և Էկվադորը «կրկին վճռականորեն դատապարտել են» գործողություններն Ուկրաինայում, հետևում Է փաստաթղթի տեքստից:

Ամերիկայի Պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի Է ունենում յուաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին նման հանդիպումը տեղի Է ունեցել 1995 թվականին ԱՄՆ-ում: Ընդամենը CMDA-ի աշխտանքին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: