ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ. Հունաստանի վարչապետ

Regnum

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ կանի զբաղվի իր սեփական երկրի տնտեսությամբ, այլ ոչ թե նեոօսմանյան ֆանտազիաների վերածնունդով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նա ընդգծել է, որ Հունաստանը կպաշտպանի իր տարածքային ինքնիշխանությունը, բայց տրամադրված է շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ:
Նա այս իրավիճակում անպատասխանատու է համարել ազգայնական մոլորություններին ենթարկվելը։ 

«Մենք Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական ճգնաժամի ենք բախվում ենք, և վերջին բանը, որ մեզ անհրաժեշտ է, անկայունության աղբյուրն է Հարավարևելյան Եվրոպայում։ Միջազգային իրավունքը միայն գործիք է։ Հունաստանը միշտ պատասխանատու կեցվածք է ունեցել։ Վերջին ամիսներին մենք լուրջ խնդիրների ենք բախվել… Ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները»,- ընդգծել է նա՝ նշելով, որ արտաքին քաղաքականությունը չպետք է օգտագործվի ազգայնական տրամադրությունները խթանելու համար։

«Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- հավելել է վարչապետը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: