ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) որոշակի կոնսենսուս է ձևավորվել Բելառուսի` որպես լիիրավ անդամ դառնալու  հարցում։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի  նիստից հետո։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ընդգծում եմ, կա կոնսենսուս այդ երկրի լիիրավ անդամակցության [ՇՀԿ-ին] հարցում»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Մինսկի՝ ՇՀԿ լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու հեռանկարների մասին հարցին։

Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ» ՇՀԿ-ում, և նրա լիարժեք անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։

«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն [ՇՀԿ գագաթնաժողովում] Սամարղանդում։ Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար։ Նման հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք արաբական երկրներ, Հայաստանը, Ադրբեջանը, ասիական մի շարք երկրներ։ Մինչ գագաթնաժողովը կշարունակվեն խորհրդակցությունները արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով։ Համոզված եմ, որ մենք կկարողանանք համապատասխան առաջարկություններ զեկուցել պետությունների ղեկավարներին», - ասել է նա։

ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Բելառուսը ՇՀԿ-ում դիտորդ երկիր է։ Հանրապետությունը կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, փոխանցում է Panorama.am։

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներն են՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան,  Ուզբեկստան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: