ԵՐԵՎԱՆ 38 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.79 դրամ +0,79 EUR - 412.81 դրամ +0,81 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 489.18 դրամ -1,82
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին Ղարաբաղում և կողմերին զսպվածության կոչ է անում. Պեսկով

РИА Новости

Մոսկվան ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կողմերին զսպվածության կոչ է անում, օգոստոսի 4-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, ամենակարևորը` իրականացնել եռակողմ հայտնի փաստաթղթերի բոլոր դրույթները», - ասել է նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին ներկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում նախատեսված չեն բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն խոսակցությունը կարելի է արագ համաձայնեցնել։
Բացի այդ, Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են քննարկել այս իրավիճակը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը։

Նա նաև մանրամասնեց, որ հայկական կողմի հետ սերտ շփումները տարբեր մակարդակներով կօգնեն պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 11%
Քամի՝ 2,57 կմ/ժ
37 C°
 
37°  22° 
19.08.2022
36°  21° 
20.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: