ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր

Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

 

Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի է հանդես եկել 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել է նաև երկու փոքր ոսկե մեդալի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:

Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել են նաև Մերի Միսակյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ) և Մարտին Պողոսյանը (67 կգ):

Միսակյանը երկամարտի 148 կգ արդյունքով (84+64) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Հունանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել երկամարտի 230 կգ արդյունքով (128+102), իսկ Պողոսյանը 4-րդ տեղն է գրավել 272 կգ արդյունքով (120+152):

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ):

Այսօր Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգան 89 կգ քաշայիններ Ռոմիկ Պողոսյանն ու Աշոտ Մարգարյանը:

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: