ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարմնամարզության ԵԱ. Հարություն Մերդինյանն ու Էրիկ Բաղդասարյանը՝ չեմպիոններ, Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանն՝ արծաթե մեդալակիրներ

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները հաջող են հանդես եկել Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14,033 միավորով ելույթն ավարտել է 6-րդ հորիզոնականում։

Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի Ջեյք Ջերմանը նույնքան միավոր էր հավաքել, բայց վարժության բարդության շնորհիվ կարողացել է շրջանցել Դավթյանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հանդես են եկել օղակների եզրափակչում: Դավթյանը ելույթն ավարտել է 4-րդ հորիզոնականում՝ վաստակելով 14,766 միավոր, իսկ Ավետիսյանը 13,733 միավորով զբաղեցրել է վերջին՝ 8-րդ հորիզոնականը։

Գագիկ Խաչիկյանն էլ բազմամարտում 78,932 միավոր է հավաքել և աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճել:

Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ:

Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։

Նշենք՝ Էրիկ Բաղդասարյանը մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականի մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, ևս 4-րդ տեղն է զբաղեցրել, բայց՝ արդեն նժույգթափերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: