ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրահան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին. Չեխիայի վարչապետ

EADaily

Չեխիայի կառավարությունը մտադիր է շարունակել ակտիվորեն համապարփակ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային, ասել է վարչապետ Պյոտր Ֆիալան։

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ և բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա»,-ասել է Ֆիալան:

Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում է օգտագործել իր ներկայիս դիրքը՝ որպես ԵՄ նախագահող երկիր՝ այլ երկրներին մշտապես հիշեցնելու Ուկրաինային երկարաժամկետ և կարճաժամկետ օգնության անհրաժեշտության մասին։

«Մենք Կիևի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների և գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների և մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ է նորմալ կյանքի համար: Մենք կշարունակենք աջակցել Կիևին դիվանագիտական ​​ուղիներով և, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- ասել է Ֆիալան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: