ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող է նշանակվել Ֆիլիպ Ռիկերը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Այս պաշտոնում դեսպան Ռիկերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում: Այդ մասին ասված է Բլինկենի հայտարարության մեջ, հայտնում է Aysor։

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիկերը երկկողմանի համագործակցություն կապահովի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր դերի միջոցով կհեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: