ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսում ենք դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 մլրդ դոլարի. Իրանի դեսպան

Իրանից արտահանումը դեպի Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, գրում է IRNA գործակալությունը։

Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը նա Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի ու Հայաստանի միջև գործող՝ 6-ից 7 հազար անուն ապրանքների համար սահմանված արտոնյալ սակագինը Իրանին հնարավորություն է տալիս ներկայություն ունենալ անդամ երկրների շուկաներում։

Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են։ «Հայաստան Իրանի արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 5,14 կմ/ժ
16 C°
 
17°   
23.03.2023
18°  11° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։