ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոկաևը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Kremlin

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս տարվա աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, փոխանցում է РИА Новости-ն։

«Ինձ համար պետության շահը վեր է ամեն ինչից, հետևաբար, ես պատրաստ եմ կրճատել իմ պաշտոնավարման ժամկետը և գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,- ասել է նա՝ դիմելով երկրի ժողովրդին խորհրդարանի պալատների համատեղ նիստում։

Միևնույն ժամանակ, նա նաև կոչ է արել սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունների տևողությունը մեկ յոթ տարի ժամկետով. այժմ Ղազախստանի քաղաքացիները կարող են նույն անձին ընտրել որպես նախագահ երկու հինգ տարի ժամկետով։ Տոկաևի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները «էապես կնվազեցնեն իշխանության մենաշնորհացման ռիսկերը»։

«Այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ ներդնել մեկանգամյա նախագահության կարգ: Մենք պետք է հաստատենք քաղաքակիրթ սկզբունքներ իշխանության ձևավորման և գործունեության համար: Նախագահական նոր համակարգը կամրապնդի քաղաքական կայունությունը, սոցիալական կառուցվածքի ղազախական մոդելի կայունությունը»,- շեշտել է նա:

Բացի այդ, Տոկաևն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2023 թվականին։

«Ընդհանուր առմամբ բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք նախատեսվում են սահմանադրական բարեփոխմամբ, անհրաժեշտ է օրենսդրորեն ավարտել արդեն մինչև տարեվերջ: Առաջարկում եմ մաժիլիսի և մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) ընտրությունները բոլոր մակարդակներով անցկացնել հաջորդ տարվա առաջին կեսին»,-հայտարարել է նա: Սկզբնապես խորհրդարանի ընտրությունները պետք Է կայանային 2025 թվականին


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 3,09 կմ/ժ
5 C°
 
10°   
01.04.2023
13°   
02.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: