ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում. Պետդեպը պատասխանել է Թուրքիայի պնդումներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային հայտարարել է, որ հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում, գրում է Greekreporter-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարություններից հետո Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը», փոխանցում է News.am:

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխուժեց եվրոպական ինքնիշխան պետություն, հայտարարությունները, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, հատկապես ապարդյուն են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել  ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման, ինչպես նաև տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: