ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս ձմռանը եվրոպական երկրները կվճարեն Ուկրաինային աջակցելու գինը․ Սթոլթենբերգ

TASS/EPA/Stephanie Lecocq

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը արձանագրում է, որ դաշինքը մի շարք նոր նախագծեր է պատրաստում, որպեսզի օգնի Ուկրաինային վերապրել ձմեռը, որը ծանր կլինի շարունակվող ռուսական ագրեսիայի պատճառով: Դաշինքը կշարունակի օգնել Կիևին պաշտպանել իր անկախությունը, այլապես Ռուսաստանը կարող է ռիսկի դիմել այլ հարևանների դեմ ագրեսիան շարունակելու և նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա: Այս մասին Սթոլթենբերգը գրել է Financial Times-ի իր հոդվածում:

Թեև այս ձմռանը եվրոպացիները կբախվեն էներգակիրների գների աճի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, մայրցամաքը Ուկրաինային աջակցելու «բարոյական պատասխանատվություն» է կրում:

Միևնույն ժամանակ, Սթոլթենբերգը խոստովանել է, որ առջևում «դժվար վեց ամիսներ են սպասվում»՝ նշելով էլեկտրաէներգիայի անջատումների, խափանումների և հնարավոր քաղաքացիական անկարգությունների սպառնալիքները, քանի որ պատժամիջոցների հետևանքները հարվածում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրներին: «Մենք վճարում ենք Ուկրաինային մեր աջակցության գինը»,- գրել է նա։ «Բայց մեր վճարած գինը դոլարով, եվրոյով և ֆունտով է, իսկ ուկրաինացիները վճարում են իրենց կյանքով»:

Սթոլթենբերգը նշել է այս մարտահրավերներն աճում են, սակայն ասել է, որ եվրոպացիներն ունեն «ընտրություն, որը նրանք պետք է անեն այն աշխարհի հանդեպ, որտեղ մենք ցանկանում ենք ապրել»:

«Մենք բոլորս շատ ավելի բարձր գին կվճարենք, եթե Ռուսաստանը և մյուս ավտորիտար ռեժիմները որոշեն, որ կարող են անպատիժ ներխուժել իրենց հարևան երկրներ և անտեսել միջազգային իրավունքը»,- ասել է նա:

«Եթե Ռուսաստանը դադարեցնի պայքարը, խաղաղություն կլինի»,- շարունակել է Սթոլթենբեգը։ «Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, նա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում Եվրոպայի սրտում այդ անկախ ժողովրդավարությանն աջակցելու համար»:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: