ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ վեցը. ՀՀ ՄԻՊ

Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ չի եղել կամ որևէ այլ կերպ ներգրավված չի եղել։ Դրա վերաբերյալ կան ապացույցներ: Այս մասին սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտնեց, որ Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ.

«Մենք նույնականացրել ենք այդ անձանց։ Ապացույցները կան։ Այդ ամենը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությանը»։

Պաշտպանն ասաց, որ թիրախավորվել են շտապօգնության տրանսպորտային միջոցներն ու անձնակազմը, լրագրողներ, ինչի վերաբերյալ կան ապացույցներ. «Դրանք միջազգային հումանիտար իրավունքի ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ են»։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ Պաշտպանի հաստատությունը շարունակում է հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը, ամփոփվում են, որի վերաբերյալ կհրապարակվի զեկույց, տվյալները կկիսվեն առնվազն իրավապահների ու ԱԳՆ-ի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: