ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 413.06 դրամ +0,06 EUR - 398.31 դրամ +0,31 RUB - 7.14 դրամ +0,14 GBP - 443.13 դրամ +0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի դեմ հավելյալ սահմանափակող միջոցները կներդրվեն անհապաղ. Բորել

«Ռուսաստանի դեմ հավելյալ սահմանափակող միջոցները կներդրվեն անհապաղ՝ որքան հնարավոր է շուտ համաձայնեցնելով մեր գործընկերների հետ։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ անհրաժեշտ չափով ռազմական տեխնիկա մատակարարելով», - ասել է Բորելը: Այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Բրյուսելը շարունակելու է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները լինելու են ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։

«Այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք ռազմական օգնություն ցուցաբերել ու զարգացնել այն՝ Ուկրաինային զենք մատակարարելով։ Բացի այդ, մենք կուսումնասիրեք ու կսահմանենք նաև նոր սահմանափակումներ՝ ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային», - հավելել է Բորելը։

Նա չի մանրամասնել՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը՝ ընդգծելով, որ այսօր միայն քաղաքական որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։ 

Հատկանշական է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացնի նույն օրերին:

Նույն ամսաթվերին հանրաքվե կանցկացվի նաև Խերսոնի մարզում, ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա բնակիչներին հորդորել է դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կատարել պատմական ընտրություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 19%
Քամի՝ 0 կմ/ժ
26 C°
 
30°  17° 
28.09.2022
31°  18° 
29.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: