ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ առաքելությունը, Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այցելել է Վայոց Ձոր

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ առաքելությունը, Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան, հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, փոխանցում է Aysor։

«Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին է ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 2,06 կմ/ժ
-1 C°
 
  -3° 
09.02.2023
  -5° 
10.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։