ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեռ վերլուծում ենք. Միրզոյանը հաստատեց` Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ առաջարկներ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան
Նշենք, որ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել էր` ՀՀ–ին է փոխանցել խաղաղ պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ տարրերը։
«Իսկապես մեզ փոխանցել են նման փաստաթուղթ։ Ադրբեջանի` մարտի սկզբին մեզ փոխանցած 5 սկզբունքները հրապարակվել են, և ֆիքսել ենք, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։ Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք և կարձագանքեմք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար, և հակառակը»,–ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի, այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: