ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն. ՊՆ

NEWS.am

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հայտարարեց, թե կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

«Արդեն մաշկված ծրագիր ունենք, ՊՆ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա իհարկե, ըստ ցանկության է, ժամաքանակը, հագուստը, ամեն ինչը կհստակեցվի»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Եթե խոսում ենք մեկ ամիս պարտադիր պատրաստության մասին, կարող ենք, ասենք, կանանց դեպքում դարձնել 15 օր կամ 7 օր: Եկեք արձանագրենք, որ եթե ասում ենք բոլոր ՀՀ քաղաքացիները, կանայք նույնպես այդ բոլորի մեջ են: Կարծում եմ՝ զենքի հետ ծանոթ լինելը ոչ մեկին վնաս չի տա: Դա նույնպես գիտելիք, էրը ոչ մեկին վնաս չի տա»:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որով նխատեսվում է, որ կամավոր ատեստավորում անցնելուց հետո պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնակի ավելանալու է: Ատեստավորումը չանցած զինծառայողները հնարավորություն ունեն տարվա մեջ երկու անգամ նորից անցնել ատեստավորում: Եթե ամեն դեպքում չանցնեն ատեստավորումը, ապա նրանց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքվի:

Սուրեն Պապիկյանը նաև հայտարարեց, որ եռամսյա հավաքները վերացվում են, դրանք կլինեն 25-օրյա, սակայն պարտադիր բոլոր ՀՀ զինապարտ քաղաքացիների համար: Քաղաքացիները կարող են ընտրել, թե երբ են ուզում անցնել հավաքների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: