ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։

77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։ Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում Մալխասը 3։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։

Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա Հունգարիայի ներկայացուցչի հետ եզրափակիչ գոտեմարտում 4։7 հաշվով պարտություն է կրել և նվաճել արծաթե մեդալ։

Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղըզ Ազատ Սալիդինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին, իսկ կիսաեզրափակչում 6։4 հաշվով առավելության հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և 3։1 հաշվով հաղթանակ տարել։ Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1:3 հաշվով զիջել էր Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել էր եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։ Սփոփիչ գոտեմարտում էլ Պողոսյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։

Երեկ պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը:

1/8 եզրափակչում Հովհաննիսյանին հաղթած ֆրանսիացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում Հովհաննիսյանն այսօր կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար՝ մրցելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կիոտարո Սոգաբեի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել պայքարից։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: