ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել Եվրոպայում պատերազմին. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հերքել է Արևմուտքի և ԱՄՆ-ի անհիմն և կողմնակալ հայտարարությունները Եվրոպայում պատերազմի հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ իրանցի ժողովուրդը կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել ճնշվածներին: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր ամբողջ վիթխարի ներուժը, այդ թվում՝ դիվանագիտական դաշտում՝ դադարեցնելու պատերազմը Եվրոպայում»,- ասել է Ռաիսին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Եվրոպայում պատերազմի սկզբից ի վեր Իրանի հստակ դիրքորոշումը եղել է հակամարտություններին ու պատերազմին հակադրվելը»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ ոչ մի երկիր չունի պատերազմին ընդդիմանալու այնպիսի մոտիվացիա, ինչպիսին ունի Իրանը։

«Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր լայն հնարավորությունները, այդ թվում՝ դիվանագիտական դաշտում, որպեսզի վերջ դնի Եվրոպայում պատերազմին»,- ասել է Ռաիսին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: