ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացրել է վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստանի առաջին արբանյակի կիրառմամբ և կառավարման կենտրոնի ստեղծմամբ: Փոխնախարար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր արբանյակը նախատեսվածի պես թռչում է տիեզերական տարածությունում և անցնում պլանավորված թեստային գործողություններ: Անդրադառնալով կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ փոխնախարարը նշել է, որ մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոնը:

Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները. հենքային և կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ աստրոֆիզիկական հետազոտությունները մոլորակների և աստերոիդ գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը, երկրի հեռավար զոնդավորումը տիեզերքից, կոորդինատային ժամանակային և նավիգացիոն ապահովվում, տիեզերական աղբի օգտահանման և վերահսկման խնդրի լուծում, աստերոիդ գիսաստղային սպառնալիքի կանխարգելում և այլն: Նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման և օգտագործման բնագավառում, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների կիրառումն ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    22°  12° 
    21.05.2024
    19°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: