Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կարող են սկսել սահմանամերձ առևտուրը. ԶԼՄ

Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կարող են առաջին լուրջ քայլերը ձեռնարկել սահմանների բացման և առևտրի կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Պարբերականի տեղեկություններով` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներովԹուրքիայում հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է անցկացնել փորձագետների բանակցություններ, որոնք կքննարկեն 2 երկրի միջև սահմանի բացման և սահմանային առևտրի հաստատման հարցը:
«Թուրքիայում Ակյակի սահմանային անցակետից հեռադիտակով երևում է Հայաստանի Ալիկան անցակետը։ 1993 թվականին, երբ սահմանը փակվեց, դրանով 40 հազար տոննա ապրանք է տեղափոխվել, ինչին էլ հետևել է 140 հազար մարդ։ Սահմանը բացելիս այդ ցուցանիշները կաճեն 10 անգամ։ Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կայացնելուց հետո Ակյակա անցակետը կգործի մեկ ամսվա ընթացքում»,– նշում է «Սաբահը»։
Դիվանագիտական աղբյուրները, որոնց վկայակոչում է թերթը, դրական են բնութագրում Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացին վերաբերող վերջին իրադարձությունները։ Ընդ որում`նրանք 2 երկրի միջև սահմանի բացումը կապում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն այսուհետ տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրի տարածքում։
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշ առաջընթաց կա․ Արարատ Միրզոյան Նա վերհաստատել է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում հնարավորինս արագ դրական տեղաշարժ...
- Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը «Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև...
- Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է ընթացք է ունեցել։
- Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են․ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,–...
- Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Անկարա և Երևան Այն դեպքում, երբ բանակցություններում առաջնահերթ են համարվել վստահության ամրապնդման միջոցները, «բարդ» հարցերը...
-
15:52
Մոսկվայում հայտարարել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին
-
15:44
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ևս 7 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
-
15:30
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
-
15:04
Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Հնդկաստանի հետ. Ալեն Սիմոնյան
-
14:05
Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել
-
14:00
Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյանը՝ Պորտուգալիայի դեսպանին
-
13:41
Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում
-
13:30
Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում
-
13:19
Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
-
13:00
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները եզրափակիչ փուլում են. ՌԴ դեսպան
-
12:26
Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
-
12:22
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
-
11:47
Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
-
11:38
Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Փաշինյան
-
11:01
Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը
-
10:59
Իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պարբերականներին
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:48
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լոնդոնում կընդունի Զելենսկիին
-
22:38
Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա
-
22:15
Սպիտակ տունը հերքել է «Հյուսիսային հոսք-2»-ի պայթեցման գործում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցության մասին տեղեկությունը
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:23
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 1,54 կմ/ժ
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 1,54 կմ/ժ
1 C°
1° -5°
10.02.2023
0° -7°
11.02.2023
Հարցում