ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներդրվում է պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ. այն կկոչվի «Պաշտպան հայրենյաց»

Yerevan.Today

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, հայտնում է NEWS.am-ը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո  կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական  վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով  ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով  պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար  նախատեսված հավելավճարը:

Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրի զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայությաբն չծառայած մասը:

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինծառյություն անցնելու  «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 23-ի հունվարին»,-ասաց Պապիկյանը:

Նա նաև կոչ արեց նախագծի ընդունումն ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա պրոֆեսիոնալ բանակին անցման քայլերից մեկն է: Նա հավելեց, որ եթե պարտադիր զինծառայողները 5 տարով պայմանագիր կնքեն և դառնան պայմանագրային զինծառայողներ, և անցնեն ատեստավորում, նրանց աշխատավարձը կկրկնապատկվի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: