Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը. պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, կոչ է անում դադարեցնել սուգն ու վայնասունը, լացն ու կոծը։
«Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջև: Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի:
Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջև, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետևանքային կապերը, և դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից:
Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի և հայրենիքի զավակի միջև, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ մինչ այդ եղած հարաբերությունները: և հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:
Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ, ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին և գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա:
և ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին և նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:
Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին և ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որվերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում՝ մեր ճակատագիրն է մեղավոր:
Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:
Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի և մեր հայրենիքի համար:
Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:
Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք...
Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը և թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։
Սա մե՛նք ենք և մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները և նորի ծնունդի հանարավորություն տանք:
Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր և պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր և նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:
Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձևերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը և չե՛ն փոխել իրականությունը: Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն:
Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձևեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն», - Facebook-իր էջում գրել է Հակոբյանը։
-
18:10
Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները
-
17:23
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
-
17:06
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը
-
16:50
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննակվել է Արցախի պաշտպանության հարցը
-
16:43
Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի խորհրդականը
-
16:27
Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելամտություն, ոչ համերաշխություն. Զուրաբիշվիլի
-
16:25
Կփլուզվի՞ արդյոք Թուրքիայի տնտեսությունը
-
16:00
Սպասվում են տեղումներ նաև ձյան տեսքով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:53
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը
-
15:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
-
15:41
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
-
15:30
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
-
14:48
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
-
14:30
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
-
14:00
Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
-
13:10
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
-
13:01
ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել
-
12:16
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար
-
11:53
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ
-
11:02
Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 3,09 կմ/ժ