ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

АИФ

Բրազիլիայի նախկին նախագահ, ձախակողմյան Աշխատավորական կուսակցությունը ներկայացնող Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հաղթել է հոկտեմբերի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա հավաքել է ձայների 50,87%-ը։ Նրա մրցակիցը՝ պետության գործող ղեկավար, աջ պոպուլիստ Ժաիր Բոլսոնարոն ստացել է ընտրողների 49,13%-ի աջակցությունը, հայտնում է DW-ն։

Ընտրությունների առաջին փուլում, որոնք կայացել էին հոկտեմբերի 2-ին, 77-ամյա Լուլա դա Սիլվան առաջ էր անցել Ժաիր Բոլսոնարուից, չնայած ոչ էական տարբերությամբ, քան կարելի էր սպասել հարցումներից ելնելով՝ ձախ թեկնածուի 48,5 տոկոս աջակցության դիմաց՝ գործող նախագահին ցուցաբերվելիք աջակցության 43,2 տոկոս։

Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահն էր 2003-2010 թվականներին և մեծ ժողովրդականություն էր վայելում։ Այնուհետև նա դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, սակայն Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց պատիժը՝ թույլ տալով նրան առաջադրվել ընտրություններում:

Ընտրություններից առաջ Բոլսոնարուն բազմիցս կասկած է հայտնել ընտրական համակարգի անկախության վերաբերյալ և հնարավոր է համարել, որ չի ընդունի ընտրությունների արդյունքները, իսկ նրա կողմնակցիներն անգամ խռովության կոչ են արել։

Բրազիլիայում՝ Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրում, ընտրելու իրավունք ունի ավելի քան 156 միլիոն մարդ։ Ընտրություններին մասնակցել է մոտ 118 մլն քաղաքացի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: