ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

TikTok-ը ռուսաստանյան գրասենյակի աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Երևան, Աստանա և Բիշքեկ

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆոնին՝ TikTok ընկերության ղեկավարությունը սոցիալական ցանցի ռուսաստանյան գրասենյակի աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Երևան, Աստանա և Բիշքեկ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ընկերությունում իր աղբյուրներին։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ մինչև այս տարվա փետրվարը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժումը, TikTok-ի ռուսաստանյան գրասենյակում աշխատում էր 200- 300 մարդ։ Այժմ, ըստ РБК -ի, «յուրաքանչյուր երրորդ աշխատակից գտնվում է այլ երկրում»։

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ TikTok-ը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում՝ պայմանավորված օրենքներով, որոնք քրեական և վարչական պատասխանատվություն են սահմանում բանակի մասին կեղծիքների համար: Սոցցանցն անջատել է ռուսների համար նոր տեսանյութեր վերբեռնելու և ուղիղ հեռարձակման հնարավորությունը։ TikTok-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այլ ելք չունի, քանի որ վտանգված է «աշխատողների և օգտատերերի անվտանգությունը»։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 3,09 կմ/ժ
5 C°
 
10°   
01.04.2023
13°   
02.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: