ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք. Նեթանյահու

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, պատրաստվում է իշխանություն վերադառնալ, հայտնում է NEWS.am-ը:

«Մենք Իսրայելի ժողովրդի վստահության մեծ քվե ենք ստացել»,- ասել է ժպտացող Նեթանյահուն իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։ «Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք»։

Երբ ընտրարշավի ժամանակ Նեթանյահուն խռպոտած ձայնով խոստացել է ձևավորել «կայուն ազգային կառավարություն», ամբոխը նրա խոսքն ընդհատել է «Բիբի, Իսրայելի թագավոր» կոչերով, տեղեկացրել է Reuters-ը։

Էքզիտպոլերի համաձայն՝ Նեթանյահուն հնարավորություն ունի վերադառնալու, նրա չորս կուսակցությունների դաշինքը ենթադրաբար կստանա Կնեսետի 120 տեղերից 62-ը։

Նեթանյահուն ասել է, որ կսպասի ձայների հաշվարկին, վերջնական արդյունքներն սպասվում են առաջիկա օրերին։

Իսրայելի «ամենաերկարատև» վարչապետի կառավարումն (12 տարի) ավարտվեց 2021թ. հունիսին, երբ կենտրոնամետ Յայիր Լապիդին հաջողվեց ձևավորել լիբերալների, աջերի և արաբական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն։ Բայց փուխր միությունը փլուզվեց նրա կառավարումից մեկ տարի հետո։

Երբ ստացվեցին փաստացի արդյունքները, Լապիդը հայտարարեց, որ կսպասի ձայների վերջնահաշվարկին։ Երեքշաբթի օրվա տվյալներով՝ նրա ճամբարը կստանա 53-54 տեղ Կնեսետում։

«Մարդիկ այլ ճանապարհ են ուզում,- ասել է Նեթանյահուն,- նրանք ուժ են ուզում, ոչ թե թուլություն... նրանք դիվանագիտական իմաստնություն և ամրություն են ուզում»։

Չորս տարվա ընթացքում հինգերորդ ընտրություններում գերիշխողը Նեթանյահուի անձն է, որի իրավաբանական «մարտերը» փակուղային իրավիճակ են ստեղծում, որն արգելակում է Իսրայելի քաղաքական համակարգը 2019-ից և խորացնում պառակտումը նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։

Նեթանյահուն Բեն-Գվիրի ուլտրանացիոնալիստների և ուլտրաաջ մեկ այլ առաջնորդի՝ Բեցալել Սմոտրիչի աջակցության հույսն ուներ։ Բայց  կառավարությունում Բեն-Գվիրի («Կախ»-ի նախկին անդամ. սա խումբ է, որը ներառված է Իսրայելում և ԱՄՆ-ում ահաբեկիչների հսկման ցուցակում, իսկ Բեն-Գվիրը մի ժամանակ դատապարտվել է ռասիստական հրահրումների համար) ներկայությունը կարող է տագնապեցնել դաշնակիցներին, ներառյալ Վաշինգտոնը։

Նեթանյահուն, որը 2020թ. պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ, հայտարարել է, որ կառավարությունն իր ղեկավարությամբ կգործի պատասխանատու կերպով, կխուսափի «անպետք արկածախնդրություններից» և «կընդլայնի շփումների շրջանակը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: