ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Ներսեսյանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունն ու առկա մարտահրավերները

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զիված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի այդ, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։

Դեսպան Ներսեսյանը պատգամավորին ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով ԼՂ հակամարտությունը՝ գործող միջազգային մեխանիզմների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ և քննարկել միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: