Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:
Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր մեր կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին» ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին դրանցով վարակելու և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը մեզ համար հիմա չափազանց կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում մեզ պարզապես անհրաժեշտ են:
«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի մարդկանց պետք է առավելագույնս աջակցել՝ Հայրենիքին ծառայելու հարցում», - ընդգծել է երկրի ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է Նախագահի, կառավարության, խորհրդարանի և Արցախի ողջ ժողովրդի աջակցությունը: «Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», - եզրափակեց իր խոսքը ԱՀ Նախագահը:
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու իրեն ընձեռնված հնարավորության համար: «Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել է նա։
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը:
«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, կնշանակի մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։
Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին, մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
-
13:00
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան. 8 բուժառու վերադարձել է Արցախ
-
12:44
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
-
12:31
Սաուդյան Արաբիան Իրանին խնդրել է միջնորդել Եմենի ճգնաժամի լուծման հարցում
-
12:30
Ջանք չենք խնայելու զինվորական ծառայության, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար. Պապիկյան
-
11:50
Հայ խորհրդարանականները Կիպրոս եռօրյա այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին
-
11:39
Ռուսաստան-Չինաստան մերձեցում. Արևմուտքն ունի՞ անհանգստանալու առիթ
-
11:32
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
-
11:01
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
-
10:06
Ականատես ենք Ադրբեջանի մերժողական և առավելապաշտական մոտեցմանը և ագրեսիվ գործողություններին․ Միրզոյան
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:58
Երկրաշարժ Իրանում, զգացվել է նաև Հայաստանի երեք մարզերում
-
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 120 ոստիկան
-
00:32
Թուրք ընդդիմադիր թեկնածուն հույս ունի հաղթել առաջին փուլում
-
00:21
Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ–ի և Ադրբեջանի հետ սահմաններ
-
00:05
Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ. Միրզոյան
-
23:29
Հայաստանը դիմել է «Ռոսատոմ»-ին՝ քիմիական արտադրությունների վերացման հարցում օգնության համար
-
21:27
Ֆինլանդիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին հանրապետության միանալու մասին օրենքը
-
21:20
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա
-
21:17
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսին
-
20:34
Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 1,54 կմ/ժ