ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները քննարկել են ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերները, անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձևավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում:
Հայաստանն աշխարհում Նորվեգիայից հետո երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանն ունի: ԵԱՀԿ ԽՎ-ում ևս Հայաստանի պատվիրակությունն ամենաերիտասարդն է, ինչը պայմանավորված է մեր խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությամբ:
«Մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր առջև խնդիր ենք դրել այդ հատկանիշը վերածել առավելության և այս ցանցի միջոցով կապ հաստատել այլ երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ, որպես քաղաքական գործիչներ և երիտասարդ խորհրդարանականներ՝ տեսնել, թե ինչպիսի ընդհանրություններ ունենք, և ինչպես կարող ենք դրանք ծառայեցնել մեր համատեղ նպատակներին»,-ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած նիստում երիտասարդ պատգամավորներին տեսակապի միջոցով ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը: Նա վերահաստատել է, որ նման ձևաչափի հանդիպումները միայն խթանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահի համոզմամբ բացի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարթակից, անհրաժեշտ է օգտագործել նաև այլ միջազգային հարթակներ՝ տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային հարցերը քննարկելու, ժողովրդավարական արժեքների դերն ընդգծելու, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:
Վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն, որ ԽՎ անդամ երկրների երիտասարդ պատգամավորներն առավել ներգրավված լինեն տարբեր նախաձեռնություններում:
Այնուհետև նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Մարիա Կարապետյանը ժողովրդավարության և անվտանգության մարտահրավերներին անդրադարձել է ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ մեր երկրի խնդիրների տեսանկյունից: «Երբեմն մեր հանրությանը փորձ է արվում համոզել, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը հակասում են միմյանց, որ մենք սխալվել ենք ժողովրդավարական ընտրություն կատարելով: Ես հակառակ կարծիքն ունեմ: Մենք չէինք ունենա այն անվտանգային խնդիրները, որոնք ունենք, եթե, հիրավի, անկախությունից ի վեր ընտրած լինեինք ժողովրդավարության ճանապարհը՝ ինստիտուտներ կառուցելով և ապահովելով ժողովրդավարական բոլոր գործընթացները»,-նման կարծիք է հայտնել երիտասարդ խորհրդարանականը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը երկարաժակետ ապահովում է երկրների ներքին դիմակայանությունը, ժողովրդավար հանրությունները, առհասարակ, ավելի պաշտպանված են՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Մարիա Կարապետյանի համոզմամբ Հայաստանի համար կարևոր է շարունակաբար ընտրել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կառավարման միջոց, որը երկարաժամկետ ապահովելու է մեր երկրի խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում:
Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների և խորհրդարանականների դերակատարությանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով այսօր, առավել քան երբևէ, կարևոր է երիտասարդների դերակատարությունը, նաև՝ որոշումների կայացման գործընթացում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրում ակտիվ են երիտասարդ քաղաքական գործիչները, և այս առումով կարևոր է համագործակցությունն այլ պետությունների պատգամավորների հետ, քանի որ խնդիրները հաճախ նույնաբնույթ են, մարտահրավերները՝ ևս: Հռիփսիմե Գրիգորյանն արժևորել է երիտասարդ խորհրդարանականների շարունակական հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք կարող են վերոնշյալ խնդիրների լուծման արդյունավետ հարթակ լինել:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս կարևորել է այս ձևաչափում անվտանգային խնդիրների քննարկումը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ տարածաշրջանն անվտանգային մարտահրավերների առջև է:
Այնուհետև հանդիպում է եղել Հայաստանում երիտասարդական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց գործունեությամբ փորձում են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
Սարգիս Խանդանյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը երիտասարդ քաղաքական գործիչների կայացման հարցում:
Քննարկվել են երիտասարդների դերի բարձրացման և քաղաքական գործընթացներին վերջիններիս մասնակցության խթանմանն ուղղված հարցերը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
23:42
Բայդենը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Զելենսկիի հետ՝ զենքի մատակարարումների վերաբերյալ (AFP)
-
23:28
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ
-
23:05
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
-
22:29
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում «Միջին միջանցքի» շրջանակում. Չավուշօղլու
-
20:56
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
-
20:48
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
-
19:33
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
-
18:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ
-
18:44
Լավրովը հայտնել է Իրանին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառելու որոշման մասին
-
18:14
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
17:12
Վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
-
17:00
Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում իրավիճակը
-
16:43
Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան
-
16:11
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
-
16:01
Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի
-
15:38
Աշխատանքային այցով Թեհրան մեկնած Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է սփյուռքի աջակցության կարևորությունը
-
15:17
ՀՀ առողջապահության նախարարն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
15:11
Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի
-
15:08
ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ