ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ  4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում, որոնցով նախատեսված առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թ պետբյուջեի կատարման վրա:

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխումների օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու համար ԱՄՀ գործընկերների հետ մշակել ենք և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, միտված է լինելու բարելավել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները»,-ասաց փոխվարչապետը:

Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը:

Ըստ փոխվարչապետի՝ անցնող տարում Կառավարությունն ընդլայնել է համագործակցությունը նաև Համաշխարհային բանկի հետ: Համագործակցության այս փուլը հիմնականում կենտրոնացած է կրթության և առողջապահության ոլորտների վրա: Համաշխարհային բանկի հետ 2022 թ. ստորագրված Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 22 և 6 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու նախորդ կրթության բարելավում վարկային ծրագրի ուղղությունները: Բանկի հետ շարունակվում են աշխատաքները նաև առողջապահության ոլորտում՝ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: