ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտները կհաշվառվեն. ովքե՞ր 2023-ի հայտարարագիրը կներկայացնեն

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ կներդրվի, կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ առաջարկում են 2023-ից սկսած 3 տարիների ընթացքում ներդնել ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ, հաղորդում է Sputnik Armenia-ն։
«Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկայինի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Յուրաքանչյուր անձ իր հաշիվը կունենա այդ համակարգում և մուտք գործելով այնտեղ, կարող է որոշակի փոփոխություններ անել»,–ասաց Խաչատրյանը։
Հայտարարագիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր տարվա մինչև ապրիլի 20-ը։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ներդնելով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը: Դրա շրջանակում անձինք հնարավորություն են ունենալու եկամտահարկից տարեվերջին հետ ստանալ որոշակի գումարներ, որոնք պետք է ուղղվեն կամ անձի, կամ էլ նրա ընտանիքի անդամի կրթության, առողջապահության կամ էլ բնակարանային ապահովությանը համարժեք ծախսերին։
Խաչատրյանը հայտնեց նաև, որ պարզեցվում է նաև արտերկրից ստացվող եկամուտների դիմաց վճարվող հարկերի փաստաթղթերի պահանջը։ Նախարարը մանրամասնեց` գործող օրենքը պահանջում է, որ քաղաքացին ներկայացնի արտերկրի հարկայինից ստացված տեղեկանք, որ այդ եկամտից դրսում արդեն իսկ հարկեր գանձվել են.
«Օրինակ, գիտենք, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները ՌԴ-ում հարկվում են 30 տոկոսով, իսկ ՀՀ–ում 20 տոկոս հարկ է նախատեսվում։ Սա նշանակում է, որ գալիք 5 տարիների ընթացքում տեղեկանք չենք ուզի ՌԴ հարկայինից, այլ միայն կուզենք, որ եկամտի ստացման աղբյուրը ցույց տան։ Խոսքը տարեկան 12 մլն դրամ եկամուտ ստանալու համար է, իսկ դրանից բարձրի դեպքում տեղեկանքի կարիք կլինի»։
Առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: Մասնավորապես, առաջարկվում է, որ 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության բաժնետերը, այն մարդիկ, որոնք 2023-ի ընթացքում 20 մլն դրամի չափով վարկ, նաև նրանք, ովքեր արտերկրից են եկամուտ ստանում և եկամտային հարկի փոխահատուցումներ ստացողները։ Ի դեպ, 2023-ի հայտարարագիրը պետք է ներկայացնի մինչև 2024-ի ապրիլ։
Իսկ 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածում վարձու աշխատողները, իսկ 2025-ին` բոլոր այն մարդիկ, որոնք առաջին և երկրորդ խմբերում չեն։
Խաչատրյանը նշեց, որ հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվություն կսահմանվի։ Այսօրվանից հարցի առնչությամբ հանրային քննարկումներ կսկսվեն։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
22:51
Իսպանիան խոստացել է Ղարաբաղից փախստականներին օգնելու համար 1 մլն եվրո հատկացնել
-
22:48
Արցախից բռնի տեղահանվածներն արդեն կարող են նաև ավտոբուսներով տեղափոխվել Հայաստան
-
22:39
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև
-
20:24
ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին
-
20:21
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74 հազար 400-ի
-
19:41
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ
-
19:38
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանց կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ․ Փաշինյան
-
18:21
Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
-
18:05
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
-
18:00
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
-
17:40
ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
-
16:40
«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ
-
16:36
Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 70 հազար 500 է
-
16:31
ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. Պիա Կաումա
-
15:47
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
-
15:34
Պեսկովը պատասխանել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հարցին
-
15:26
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են առաջիկա օրերին Եվլախում երրորդ հանդիպման մասին
-
15:17
Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան. Կրեմլ
-
15:09
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ
-
15:00
Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքները
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0,51 կմ/ժ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0,51 կմ/ժ
15 C°
26° 15°
30.09.2023
25° 15°
01.10.2023
Հարցում