ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ +0,13 EUR - 411 դրամ +2,11 RUB - 6 դրամ -0,49 GBP - 480 դրամ +6,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում. Հայտարարություն

Ռուսաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները, այս մասին ասվում է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության հայտարարության մեջեց կառավարության այսօրվա նիստում, փոխանցում է Aysor։

«Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները», - ասվում է հաղորդագրությունում։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակվող հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի։ Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի աշխատանքը՝ պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում», - ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Մոսկվային Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական տեղանուններ օգտագործել։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ
7 C°
 
10°   
02.12.2022
   
03.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։