ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոնը չափազանց կարևոր է համարում անվտանգության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությունը

Վաշինգտոնը հուսադրող է համարում հոկտեմբերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Սերգեյ Շոյգույի, ինչպես նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլինի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները:  Ինչպես երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, ամերիկյան կողմը կարծում է, որ անվտանգության հետ կապված հարցերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը չափազանց կարևոր է։

«Միացյալ Նահանգները մի քանի ուղիներ է պահպանում Ռուսաստանի հետ անկանխատեսելի կամ արտառոց հանգամանքներում անվտանգության կարևորագույն հարցեր քննարկելու համար՝ կանխելու սխալ հաշվարկները, ռազմական միջադեպերը և էսկալացիան։ Մենք հուսադրող ենք համարում Պենտագոնի պաշտոնյաների և ռուս գործընկերների վերջին հեռախոսազրույցները, և չափազանց կարևոր ենք համարում երկխոսության շարունակությունը»,- նշել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում ՝ ի պատասխան Reuters-ի տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, որ ԱՄՆ-ը  Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում մեկ անգամ ակտիվացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հետ դեկոնֆլիկտինգի գիծը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 1,03 կմ/ժ
15 C°
 
16°  13° 
27.03.2023
19°   
28.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: