ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավանական է, որ առաջիկայում ՀՀ-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի հատել անձնագրով. Քալըն

Մոտ ապագայում հավանական է, որ անձնագրերի միջոցով հնարավոր կլինի հատել հայ-թուրքական սահմանը։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը` տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

Նա կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պրահայում կայացած հանդիպումը։

«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման համար հիմք ստեղծվի։ Ղարաբաղյան հարցը լուծված է, և կապեր են հաստատվում, որոնք չէին կարող հաստատվել 30 տարվա ընթացքում։ Այժմ տեղի են ունենում ուղիղ շփումներ, այլ ոչ թե երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարևոր է»,–ասել է Քալընը։

Նրա խոսքով` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։

Քալընը նշել էր նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջ հետ շարունակում է շփումը, և այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում:

«Նույնիսկ մերոնք գնացել՝ հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 2,06 կմ/ժ
-0 C°
 
  -3° 
05.02.2023
   
06.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։