ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ կազմալուծման հարցով պետք է դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ադրբեջանին․ Լավրով

Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծումից հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին, բայց՝ ապարդյուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է NEWS.am։

Նրա՝ խոսքով՝ այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղարաբաղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Ռուսաստանը շարունակեց և այժմ էլ շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին  տրանսպորտային և տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցում, ինչն ազդակ կհաղորդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև հարևան մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի զարգացմանը։

Նա նաև նշել է, որ այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը  փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջամտելով  միջնորդական ծառայություններին, փորձում են ընտրել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ե՛վ հայերը, ե՛ւ  ադրբեջանցիները քաղաքավարի են, նրանք գնում են այնտեղ։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որն առկա է միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»,-հավելել է Լավրովը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: