ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն: Օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումը, իրենց տեսակետից գոյություն ունի, այսպես ասած, «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ, կրկին խոսվել է միջանցքի մասին: Այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, իսկ ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակում: Այս ամենն անընդունելի է: Հայաստանի խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանը, որովհետև լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը դեկտեմբերի 2-ին պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Օրակարգում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծն է:

Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ սա հարմար առիթ է հանրությանը, ռազմավարական գործընկերներին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն ունի հստակ կարմիր գծեր անվտանգային համակարգի հետ կապված, ունի հանձնառություններ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Արցախի անվտանգության հարցերում և այդ մոտեցումները ներկայացնի միջազգային հանրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա հայտնել է, որ թեև նախագծի բազմաթիվ դրույթների շուրջ «Հայաստան» խմբակցության հետ հասել են փոխհամաձայնության, այնուամենայնիվ, եղել են սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ համաձայնության չեն եկել:

Հանձնաժողովի նախագահի խոսքով այն ձևակերպումները, որոնք առաջարկված են «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծում, ոչ միայն չեն նպաստելու Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձևավորելուն, այլև կառաջացնեն հնարավոր ռիսկեր՝ Հայաստանին այդ ուղուց ետ մղելու և շեղելու:

«Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ գործողության հետևանքների, նպատակների, դրա արդյունքում ձեռքբերելիք արդյունքների և հնարավոր ռիսկերի հստակ գնահատական և վերլուծություն լինի: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության՝ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, և մենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- շեշտել է Էդուարդ Աղաջանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: