Հանդուրժելի չէ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցողը. իսպանացի պատգամավոր Ջոն Ինարիտուն՝ ՀՀ ԱԺ-ում է

Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային և կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաև Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:
Խմբի ղեկավարը կարևորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:
Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը: «Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասել է Տաթևիկ Գասպարյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար: «Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,-ընդգծել է պատգամավորը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:
Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը և Նարեկ Զեյնալյանը ևս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը: Հասմիկ Հակոբյանը կարևորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին և ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:
Ջոն Ինարիտուի խոսքով վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության: «Հանդուրժելի չէ Հայաստանի հանդեպ տեղի ունեցողը, և եվրոպական մի շարք երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,-շեշտել է իսպանացի պատվիրակը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը:
-
18:59
Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է
-
18:48
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
-
18:44
Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող հարցեր
-
18:23
Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան
-
18:22
Հայաստանն ամենաշատն է շահագրգիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան
-
18:12
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
-
18:07
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր (ՍիվիլՆեթ)
-
18:01
ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել՝ որն է իրենց պատկերացմամբ ՀՀ տարածքը, եթե որևէ առաքելություն չգիտի՝ որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու` օկուպացված է այն, թե`ոչ․ Փաշինյան
-
17:53
Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը
-
17:46
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարին
-
16:13
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
-
16:06
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:41
Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ Վրաստանի դերը շատ կարևոր է. Տոյվո Կլաար
-
15:33
Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի. ՀՀ ԱԳ նախարար
-
14:49
ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է, այն որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում. Խորվաթիայի ԱԳ նախարար
-
14:40
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ. Միրզոյան
-
14:27
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ
-
13:55
Թուրքիայում 5,1 և 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժեր են գրանցվել
-
13:40
Հալեպի նահանգապետն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող պատվիրակությունը
-
13:00
Խորհրդարանը շարունակել է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 1,03 կմ/ժ