ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, հայտնում է NEWS.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովը ծաղկեպսակ է դրել Ռուսաստանի մայրաքաղաքի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Այնուհետ Ադրբեջանի արտգործնախարարը ուղևորվել է ՌԴ ԱԳՆ՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: