Խորհրդարանը քննարկեց մինչև 2024 թվականը կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցնող նախագիծը
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը` 2023 թ. փետրվարի 15-ից:
Ժամանակավորապես՝ մինչև 2024 թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը, մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, հետաքրքրվել է ոլորտի կարգավորման գործընթացից:
«Ներկա պահին, բոլոր այն անձանց, ովքեր կարիք ունեն իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործելու նույնականացման քարտեր՝ անխտիր տրամադրվում են: Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, որից հետո կտրամադրվեն նույնականացման քարտեր՝ առանց էլեկտրոնային կրիչի»,-պարզաբանել է Արա Ֆիդանյանը:
Անդրադառնալով Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին՝ հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ստորաբաժանումների կողմից տրամադրվող փաստաթղթերի ծավալն էականորեն աճել է:
Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ 2020 թ. տրամադրվել է 70.273 նույանկանացման քարտ, իսկ 2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155.766:
Հարակից զեկուցող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ 2012 թ. տրամադրվող կենսաչափական անձնագրերը չեն բավարարում այսօրվա պահանջներին, չեն ներառում այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են: Հետևաբար, ՀՀ փոխվարչապետի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, և մշակվում են այն փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, որը պետք է լինի 2024 թ. հունվարից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 1,03 կմ/ժ