ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին:

«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների: Այսինքն՝ կարելի է ասել այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում»,-ասաց Աղաջանյանը՝ մանրամասներ չներկայացնելով հրապարակման ոչ ենթակա քննարկումներից:

Հայկական կողմն այսպիսով ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման մասին հարցի՝ նա ասաց. «Այո, կարծում եմ՝ չի կարելի բացառել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: