ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել տիկին դեսպանի գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությամբ, մեր երկրում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էապես նպաստել են մեր երկրում ժողովրդավարության առաջմղմանը: Այս համատեքստում, դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ՝ հետագա գործունեության ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: