ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից. Զաս

ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հաղորդում է  Sputnik Armenia-ն։
«Մտադիր Է արդյոք ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ հեռանալ Հայաստանից կամ երես թեքել։ Իհարկե ոչ։ Այն քայլերը, որոնք մենք անցկացրել ենք այս տարի՝ երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայ-ադրբեջանական սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելությունը։ Բացի այդ, մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ»,–ասաց Զասը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են։
Զասը նշեց նաև, որ Հայաստանում իր գլխավորած առաքելության աշխատանքի ընթացքում որոշ բարձրաստիճան պետական ծառայողներից հարցեր են հնչել այն մասին, թե ինչու ՀԱՊԿ զորքերը չեն ժամանել ՀՀ և «չեն օգնել մեզ ապաօկուպացնել տարածքները» և այլն։
Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև մի քանի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը։ Դրա համար էլ, նրա խոսքով, պետությունների ղեկավարներին առաջարկված որոշումները եղել են ադեկվատ ու կշռադատված։
Զասը շեշտեց` ՀԱՊԿ-ը երես չի թեքում Հայաստանի խնդիրներից, այլ հակառակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում մտավախություն կա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է լքել տարածաշրջանը կամ արդեն լքել է այն, սակայն Երևանին այդ մասին չեն հայտնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 8%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: