ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են. Լևոն Արոնյան․

Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, հաղորդում է News.am։

«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

Մինչ տարբեր կազմակերպություններ դատապարտում են Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն, հիվանդանոցներն զրկված են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերի դեֆիցիտն էլ անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլորին, ովքեր ի զորու են օգնել իմ հայրենիքին, տարածել այս ուղերձը և գտնել ուղիներ օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մեջ են»,- գրել է Արոնյանը սոցիալական ցանցերում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: