ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անթիլիասի Մայրավանքում կայացել է Լաչինի միջանցքի խնդրին նվիրված միջկուսակցական հանդիպում

Կաթողիկոսանիստ Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկէրեան, Մկրտիչ Մկրտիչեանը եւ Աւետիս Տագէսեանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսեանը եւ Գրիգոր Մահսերէճեանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Վեհափառ Հայրապետը ներկայացուց ազերիներուն կողմէ Արցախը Հայաստանին կապող միջանցքին փակման գծով միջազգային մամուլին իր կատարած յայտարարութիւնը եւ այդ ուղղութեամբ հաստատած կապերը՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական շրջանակներէն ներս, ինչպէս նաեւ յիշեալ շրջանակներուն կատարած թէ՛ դատապարտումի արտայայտութիւնները եւ թէ՛ դիւանագիտական աշխատանքները: Նորին Ս. Օծութիւնը նաեւ անդրադարձաւ Արցախի նախագահին եւ պետական նախարարին հետ ունեցած իր հեռաձայնային զրոյցին, Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդներուն կատարած թելադրութիւններուն եւ այլ աշխատանքներու՝ շեշտելով հաւաքական ճիգով Սփիւռքէն ներս մեր բողոքը արտայայտելու հրամայականը եւ միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքին փակման ստեղծած յատկապէս մարդասիրական ծանր հետեւանքները եւ անոր շուտափոյթ վերաբացման անհրաժեշտութիւնը:

Վեհափառ Հայրապետը ապա կոչ ուղղեց համասփիւռքեան մաշտապով եւ բոլոր համայնքներու, կուսակցութիւններու, մարմիններու եւ մեր ժողովուրդի զաւակներու մասնակցութեամբ, հաւաքական կեցուածք ճշդելու, դատապարտումի ձայն բարձրացնելու եւ միջանցքին շուտափոյթ վերաբացումը պահանջելու կարեւորութիւնը: Այս ծիրէն ներս Հայրապետը ընդգծեց երեք կուսակցութիւններուն կարեւոր դերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: