ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել Էրդողանին

 Թուրքիայի ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցութեան միակ ճանապարհն է, իրենք զիրենք «բնապահպան» համարող խումբ մը ատրպէյճանցիներու եւ Ատրպէյճանի ապահովութեան պաշտօնեաներու կողմէ փակ կը պահուի աւելի քան երկու շաբաթէ ի վեր։ Լաչինի միջանցքի փակ ըլլալուն հետեւանքով, Լեռնային Ղարաբաղի մէջ սնունդի, դեղի նման հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետէ կ՚աճի։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչութիւնը շրջափակման տակ է։ Մարդկային տագնապի վերածուող այս շրջափակումին ժամ առաջ պէտք է վերջ տրուի։

 

Թուրքիա պէտք չէ անտարբեր մնայ Լեռնային Ղարաբաղի հետզհետէ աճող այս մարդկային տագնապին հանդէպ։ Քաղաքական ուժերը անյապաղ գործողութեան պէտք է ձեռնարկեն։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղութեամբ պատասխանանատուութիւն ստանձնելու կոչ կ՚ուղղեմ նախագահ Էրտողանին։
Կովկասի մէջ խաղաղութեան հաստատումը Թուրքիոյ օգտին է։ Եթէ Լեռնային Ղարաբաղի մէջ մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատուութիւն ստանձնենք՝ թէ՛ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին եւ թէ Հայաստան-Թուրքիա բնականոնացման գործընթացին մէջ կրնանք վերադառնալ դրական օրակարգի»,- գրել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: