ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանը Գերմանիային սպառնացել է խնդիրներով՝ փոխհատուցման հարցը քննարկելուց հրաժարվելու համար

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Գերմանիային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների համար Լեհաստանին փոխհատուցում վճարելու հարցով Վարշավայի հետ բանակցություններից հրաժարվելը «մեծ խնդիր» կառաջացնի երկրի իմիջի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին, հայտնում է Panorama-ն:

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները Վարշավային տեղեկացրել են, որ փոխհատուցման հարցը փակված են համարում և այս թեմայով երկխոսություն չեն վարի։

«Այս պատասխանը, դրա ձևը մեկ նախադասությամբ, ցույց է տալիս հեռուն գնացող ամբարտավանություն, զոհերի նկատմամբ հարգանքի բացակայություն»,-ասաց Յաբլոնսկին։

Նրա խոսքով՝ այդ պատասխանը, նրա ձևը ու ոճը մեծ իմիջային խնդիրներ են լինելու Գերմանիայի համար։
«Որովհետև մենք դրա մասին շատ բարձր ենք խոսելու: Գերմանիան իր մասին ասում է, որ ուզում է լինել բարոյական պետություն, որը թրենդեր է սահմանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առումով, բայց միևնույն ժամանակ անում է նման բան, դա մեծ խնդիր կլինի իրենց համար: Նրանք շատ կամաչեն դրա համար»,- զգուշացրել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

2022թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար: Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն նոտա է ստորագրել՝ Գերմանիայից փոխհատուցում վճարելու պահանջով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: