ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

РИА Новости

Վիետնամի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեն համաձայնել է ընդունել նախագահ Նգուեն Սուան ​​Ֆուկի ինքնակամ հրաժարականը, ըստ NEWS.am-ի, այս մասին հայտնում է վիետնամական VnExpress թերթը՝ վկայակոչելով կոմիտեի հայտարարությունը։

«Նախագահը պատասխանատու էր նրա համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում երկու փոխվարչապետեր և երեք նախարարներ թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Երկու փոխվարչապետեր հեռացել են իրենց պաշտոններից, իսկ երկու նախարարներին և ևս մի քանի պաշտոնյաներին քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Հստակ գիտակցելով իր պատասխանատվությունը՝ Ֆուկը որոշել է հեռանալ իր բոլոր պաշտոններից», - նշում է թերթը։

Ֆուկը Վիետնամի վարչապետն էր 2016-2021 թվականներին։ 2021 թվականի ապրիլին նա նախագահ էր ընտրվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: