ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է և Հայաստանը կշարունակի այնտեղ աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի հարցով չհաջողվեց ընդունել համատեղ հայտարարություն։

 «Դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասը օկուպացնելուց հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները բավականին երկար տարիների ընդմիջումից հետո։ Եվ այժմ, ահա,Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո, մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Նաև հրապարակային դիրքորոշումներ հայտնեցին ՄԱԿ ԱԽ անդամները։ Յուրաքանչյուր ոք կարող է կոնկրետ երկրի կոնկրետ դիրքորոշման նրբությունների մասին տեղեկանալ. տեսագրությունները կան համացանցում։  Եվ փաստաթուղթ էր շրջանառվում, և դա պետք է լիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարություն և, ցավոք, փաստաթուղթը ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են: Եվ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և յուրաքանչյուրը կարող է գիտակցել այդ կարևորությունը, և մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»,- ընդգծեց Միրզոյանը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ
11 C°
 
17°   
23.03.2023
18°  11° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։